Լուսատու կենդանիներ

h9flg light-fantastic-mal-dsply-15  Վիշապաձուկը պատկանում է ծովի խորը ջրերում ապրող ձկների Stomiidae ընտանիքին: Սրանց առանձնահատկությունները մեծապես կախված են իրենց սեռից. էգերի երկարությունը հասնում է մինչև 30 սմ, ավելի ագրեսիվ են, քան արուները, որոնք սրանցից կարող են 10-ն անգամ ավելի փոքր լինել, չունեն ատամներ ու փորոտիք: Որոշ տեսակների էգեր կենսալուսատուներ են: Նրանց լույս արձակելու այս հատկությունը նախատեսված է որսին գրավելու համար: Լուսատու հատվածները սովորաբար աճում են նրանց կզակներից, սակայն վիշապաձկները նաև լույս արձակող օրգաններ ունեն, որոնք կոչվում են ֆոտոֆորներ ու գտնվում են ամբողջ մարմնի երկայնքի ու լողակների վրա:

l3 bioluminescent-firefly-squid Լուսատիտիկ-կաղամարը նաև հայտնի է որպես փայլփլուն էնոպ կաղամար: Սրա երկարությունը կարող է հասնել 7,5 մետրի: Ինչպես շատ այլ կաղամարներ, սրանց մարմինը նույնպես ծածկված է պիգմենտային բջիջներով (քրոմատոֆոր), որոնք թույլ են տալիս կառավարել դրա գունավորումը: Ի տարբերություն կաղամարների մյուս տեսակների՝ սրանք նաև ծածկված են ֆոտոֆորներով, որոնք լույս են արձակում:
Ամենապայծառ ֆոտոֆորները գտնվում են նրանց շոշափուկներում, սակայն նրանք կարողանում են կառավարել իրենց մարմնի լուսատվությունը, այնպես որ, դրանք համապատասխանեն վերևից եկող լույսին, ու նրանք անտեսանելի մնան իրենց ներքևում գտնվող գիշատիչների համար: Լուսատիտիկ-կաղամարը մինչ այժմ հայտնի միակ կաղամարն է, որն ունի գունավոր տեսողություն: Սրանք նաև շատ համեղ են:

 

197649535_8e88a04921_o aajsr  Լուսատտիկները կենսալուսատվության լավագույն օրինակն են: Գոյություն ունի լուսատտիկների 2000 տարբեր տեսակ: Այս փոքրիկ պայծառ արարածներին կարելի է հանդիպել երկրագնդի բարեխառն ու տրոպիկական կլիմայական պայմանններ ունեցող վայրերում, և սրանց կենսալուսատվության առանձնահատկությունները կարող են տարբեր լինել նույնիսկ նույն տեսակների մոտ՝ կախված աշխարհագրական առանձնահատկություներից:

 

vampyroteuthisinfernalis-jpg

0000038138_20070301141656

Vampiroteuthus Infernus-ը գոյություն ունի դեռևս այն ժամանակներից, երբ 300 միլիոն տարի առաջ դինոզավրերը քայլում էին Երկրի վրա: Սրա անունը թարգմանաբար նշանակում է «Վամպիր կաղամար», սակայն այս արարածն ավելի շատ ութոտնուկների ընտանիքին է առնչվում:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ սա իրականում տարբերվում է թե՛ ութոտնուկներից, թե՛ կաղամարներից, ու իրենց թիկնոցի տակ ողնաշար ունեն: Այն կենսալուսատվությունը օգտագործում է որպես պաշտպանական մեխանիզմ՝ գիշատիչներից խուսափելու համար: Թանաք արտամղելու փոխարեն, երբ այն գտնվում է վտանգի մեջ, այն կապույտ փայլուն գնդերի կպչուն լորձ է արտազատում:

 

Оставьте комментарий